Խիտ մառախուղի պատճառով առավոտից 3 չվերթ չի կարողացել վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, Armenia Today-ին հայտնեց օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
Նրա տեղեկությամբ՝ FlyDubay ավիաընկերության Դուբայից, ShirakAvia ընկերության Մոսկվայից և AirArabia ավիաընկերության Աբու Դաբիից եկող չվերթերը վայրէջք են կատարել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օդանավակայանում։ Մի քանի ինքնաթիռ այս պահին գտնվում է Երևանում ու պտույտներ կատարում օդում, նշեց Մողրովյանը։
Ըստ օդանավակայանի պաշտոնական կայքի՝ այդ ինքնաթիռները Մոսկվայից, Թեհրանից և Շարմ Էլ Շեյխից ժամանող չվերթերն են։


































