Ֆրանսիական Լուվր թանգարանի կողոպուտի գործով մի քանի անձ խոստովանական ցուցմունք է տվել, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
Հարցաքննությունների ընթացքում նրանք հայտարարել են, թե հանցագործությունն իրականացվել է «սլավոնական ակցենտով» տղամարդկանց պատվերով։
Կասկածյալներից մեկը հարցաքննության ժամանակ ասել է, որ մտածել է՝ մասնակցում է «դատարկ գրասենյակի սովորական բացմանը»։ Դա անելու համար նրան, ըստ իր խոսքերի, խոստացել էին 15 հազար եվրո։ Թե ինչ «գրասենյակի» մասին է խոսքը, հանցագործությունն իրականացնողներին, ըստ նրա, հայտնել են միայն գործողության օրը։
Մեկ այլ ձերբակալված խոստովանել է, որ մասնակցել է կողոպուտին, սակայն պնդել է, որ թանկարժեք իրերով պայուսակն անմիջապես իրենցից վերցրել են «ավագները»։ Եվս մեկ կասկածյալ չի ընդունել իր կապը հանցագործության հետ։
Թանգարանը թալանել էին հոկտեմբերի 19-ի առավոտյան։ Կասկածյալները կողոպտել էին Ապոլլոնի պատկերասրահը, որտեղ պահվում են Ֆրանսիայի թագավորական գանձերի թանկարժեք զարդեր։






































