Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ քննարկումների հիման վրա մշակել են «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ԱԺ հայտարարության նախագիծ, հայտնում է «Ազգային ճակատը»։
Խմբակցությունները նոյեմբերի 26-ին Ազգային ժողովում քաղբանտարկյալների թեմայով խորհրդարանական լսումներ են հրավիրել։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները նաև հայտնել են, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։






































