Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով կալանավորել է Վրաստանի նախկին վարչապետ, Ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիային, ով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, հայտնում է Sputnik Грузия-ն։
Թբիլիսիի քաղաքային դատարանն ամբողջությամբ բավարարել է դատախազության միջնորդությունը, որը պնդում էր ամենախիստ նախնական կալանքի միջոցը՝ նշելով, որ Գախարիան կարող է փախչել։ Գախարիան լքել էր Վրաստանը հունիսին և ապաստան է ստացել Գերմանիայում։ Միջազգային իրավունքի համաձայն՝ նա չի կարող արտահանձնվել վրացական իշխանություններին և կարող է ձերբակալվել միայն Վրաստան ժամանելուց հետո։
Գախարիայի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ ընդդիմության հանրահավաքը ցրելու և Հարավային Օսիայի սահմանին ոստիկանական անցակետ տեղադրելու մեղադրանքով: Ըստ իրավապահների՝ նրա ղեկավարման ժամանակ՝ 2019-ին, խաղաղ ակցիան վերածվել էր բռնի գործողությունների: Գախարիան դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:




































