Հակակոռուպցիոն կոմիտեն վարչական դատարանի դատավորների հեռախոսներն առգրավել է ու 2 ամիս է՝ իրավապահները զննում են դրանք, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ այդ դատավորներից են Մհեր Պետրոսյանն ու Լուսինե Բոյաջյանը, բայց այլ դատավորներ նույնպես կան, որոնց անունները թերթը չի հայտնել։
Թերթը չի բացառել, որ նախաքննությունը որոշակի փակուղու առաջ է հայտնվել։
Օգոստոսի 28-ին դատավորների աշխատասենյակներում և բնակարաններում խուզարկություններ էին իրականացվել։ Գործի շրջանակում կալանավորված է փաստաբան Արմեն Օհանյանը։ Կոմիտեն դեռևս 1 ամիս առաջ հայտնել էր, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում ու աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել էին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։






































