Հայաստանի ներքին գործերի նախարարությունն զգուշացրել է քաղաքացիներին HelloBit(y) առցանց հարթակին մասնակցելու հետևանքների մասին և կոչ արել նրանց զերծ մնալ նման ռեսուրսներում «ներդրումներ» կատարելուց։
«Հայաստանում տարածում գտած «ֆինանսական բուրգերից» HelloBity առցանց հարթակի միջոցով առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ՝ միևնույն ժամանակ խոստանալով նաև բարձր տոկոսներ Ձեր կողմից հարթակ հրավիրված անձանց դիմաց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նման հարթակներում գոյացած եկամուտներն առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց հրավիրում են հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են Ձեր գոյացած «եկամուտը»:
Hellobit(y) ֆինանսական բուրգի գործունեությունից տուժածներին նախարարություննը խորհուրդ է տալիս դիմել տարածքային ոստիկանության բաժին կամ մոտենալ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն՝ Երևանում։
ՆԳՆ ոստիկանությունը հոկտեմբերի 30-ին զգուշացրել էր անձանց մասին, որոնք 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած հաղորդագրությունների հավելվածները։ ՆԳՆ-ից հորդորել էին քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով կամ ուրիշների համար այլ հեռախոսահամարներով էջեր բացելուց։
Կարդացեք նաև՝






























