Կամչատկայի մոտակայքում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել, այս անգամ՝ 6,3 մագնիտուդով, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին։
Երկրաշարժը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 07:45-ին՝ Պետրոպավլովսկ-Կամչատա հատվածից 158 կմ հեռավորության վրա: Էպիկենտրոնը 38,2 կմ խորության է։ Մայրաքաղաքում ցնցումների ուժգնությունը, նախնական տվյալներով, գնահատվում է 4 բալ:
Առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել նոյեմբերի 4-ին՝ ժամեր առաջ, 6,2 մագնիտուդով։






































