Իրավապաշտպաններ Լուսինե Մարտիրոսյանը և Արմեն Ֆերոյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակներում գնահատել են Հայաստանում ապօրինի գաղտնալսումների վրա հիմնված գործերի քննության ընթացքը։ Նրանց խոսքով՝ իրավապահ մարմինները մինչ օրս չեն պարզել, թե ով է կազմակերպել և իրականացրել հանրային մեծ հնչեղություն ստացած ապօրինի գաղտնալսումները։
Իրավապաշտպանները նշել են, որ նմանատիպ գործերի չբացահայտված լինելը վտանգավոր նախադեպ է, որը վնասում է պետական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությանը։ Նրանց համոզմամբ՝ անհրաժեշտ են հանրային վերահսկողություն և հստակ իրավական մեխանիզմներ, որպեսզի ապօրինի գաղտնալսումները չդառնան քաղաքական գործիք։
Մանրամասները՝ տեսանյութում։



























