ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը «Արթիկ» ՔԿՀ-ում անհնազանդություններից հետո պաշտոնանկ է արել ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Լևոն Հովհաննիսյանին՝ կրքերը հանդարտեցնելու համար, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը:
«Արթիկ» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթ կրող 3 դատապարտյալի վերջերս տեղափոխել էին այլ ՔԿՀ-ներ, որից հետո կալանավորներն անհնազանդության էին դիմել։ ՔԿԾ-ն պարզաբանել էր, որ «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների և կահույքի դուրսբերման աշխատանքներն ազատազրկվածների մոտ առաջացրել են դժգոհություններ։
Ըստ կայքի տեղեկությունների՝ այստեղ նոր պետ է նշանակվելու «Սևան» ՔԿՀ-ի պետ Արտակ Ղազարյանը։
Հովհաննիսյանը 2024թ. մայիսին էր նշանակվել այս պաշտոնին:
Մամուլը սեպտեմբերի 30-ին հայտնել էր, որ «Արթիկ» ՔԿՀ-ում միջադեպ էր տեղի ունեցել, որն ավարտվել էր ծեծկռտուքով:




































