Մոսկվայի դատարանը ռեժիսոր և օպերատոր Սերգեյ Պոլիտիկի սպանության մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանին հեռակա կարգով երկու ամսով կալանավորել է, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով մայրաքաղաքի դատարանների մամուլի ծառայությանը։
Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մոսկվայի դատախազության տվյալներով՝ մեղադրյալը հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ դանակով հարվածել էր Պոլիտիկին և փախել դեպքի վայրից։
Պոլիտիկը հոսպիտալացվել էր, սակայն ավելի ուշ՝ մահացել։ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել հոկտեմբերի 21-ին:






































