Երեք հնդիկ ուսանող «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», հայտնել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ նրանք Երևանի Կոմիտաս 58 հասցեում գործող «Ֆրայ Դեյ» (Fry Day) սրճարանում կերել են հավի մսով պիցցա:
«Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անմիջապես վերահսկողական գործողություններ են ձեռնարկել տվյալ հանրային սննդի օբյեկտում, վերցվել են նմուշներ հավի մսով պիցցայից, դրա պատրաստման հումքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության»,- ասված է հաղորդագրության մեջ:





































