Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզի հեղինակավոր Masters մրցաշարի երկրորդ շրջանում 6:1, 6:1 հաշվով հաղթել է ամերիկացի Իթան Քուինին և պայքարը շարունակում է 1/16 եզրափակչում, տեղեկացրել է Sportaran-ը։
Խաչանովի հաջորդ մրցակցի անունը հայտնի կդառնա այսօր ավելի ուշ. նա կլինի կանադացի Դենիս Շապովալովի և բրազիլացի Ժոաո Ֆոնսեկայի միջև հանդիպման հաղթողը:






































