Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, որում ընդդիմությունը տեսնում է նրա անձնական հրահանգը:
Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին առաջարկել է բոլորին ծանոթանալ հոկտեմբերի 1-ին իր նախորդ ելույթին:
«YouTube-ի լինք կարող եմ տալ, ուրիշ ոչինչ»,- հայտարարել Է վարչապետը:
Ավելի վաղ Փաշինյանը խոսել էր Ղուկասյանին քաղաքական դաշտից «դուրս շպրտելու» անհրաժեշտության մասին, իսկ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում նրա ընտրությունն անվանել էր «անհեթեթություն»:
Վարչապետը հերքել է գործը քաղաքականացնելու մեղադրանքները և ընդգծել, որ «Ղուկասյանին կալանավորել են իր մտքերի և գործողությունների համար», այլ ոչ թե կառավարության ղեկավարի հրահանգով:
«Ասում են՝ Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով։ Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի և գործողությունների պատճառով, իմ միտքն ի՞նչ կապ ունի։ Իմ միտքը կարող է օգտագործվել իմ դեմ»,- ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ «ժամանակին իրեն պաշտոնապես մեղադրում էին հոգեկան խանգարում պատճառելու մեջ» և հավելել, որ այժմ, ընդդիմախոսների տրամաբանությամբ, իր արտահայտությունները խորհրդարանական ամբիոնից հրահրում են «մարդկանց կաշառք վերցնել»:
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, ում դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Կարդացեք նաև՝
Թյուրիմացությունը կշտկվի․ Փաշինյանը՝ Ղուկասյանի և Միութենական պետության նրա հայտարարության մասին
Չեմ իջնի իրենց մակարդակին․ Ղուկասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու համար․ փաստաբաններ



































