Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրում են ոչ թե կաշառք ստանալու, այլ կաշառք պահանջելու մեջ, հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ Ղուկասյանը հերքել է որևէ մեկի հետ գումար պահանջելու մասին խոսակցություննները։ Նա նշել է, որ գործի հետ կապված միջադեպերը վերաբերում են 2024 թվականի դեկտեմբեր-հոկտեմբեր և 2025 թվականի փետրվարին, երբ Ղուկասյանը դեռ Գյումրու քաղաքապետ չէր։
Հայրապետյանը նաև ընդգծել է, որ հրապարակված զրույցների ձայնագրությունները կոնտեքստից կտրված են, և կաշառք ստանալու մասին խոսք չկա այնտեղ։
«Հրապարակված ձայնագրություններում կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող են վերաբերել բացառապես գույքահարկերին կամ օրինականացված վճարներին»,- ասել է նա։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ «խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքներով» ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին։ Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձել են թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին։
Այդ ընթացում մի քանի անգամ իրավապահների ու քաղաքացիների միջև բախումներ էին սկսվել, ինչից հետո քաղաքացիներին բերման էին ենթարկել, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Ակցիաների ընթացքում ձերբակալվել էր 23 անձ: ՔԿ-ից նշել էին, որ Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքում իրականացվել են քննչական գործողություններ, որոնց խոչընդոտել են մի խումբ անձինք։
Ընդդիմությունը Ղուկասյանի նկատմամբ գործողությունները կապում է Միութենական պետությանը սատարող Ղուկասյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության հետ։ Փաշինյանը նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։
Մանրամասները՝ տեսանյութում։


































