Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց կունենան և կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի կազմակերպումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Նախ՝ նրանք պետք է սկսեն աշխատել այդ հարցի շուրջ»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով Հունգարիայում Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի մասին հարցերին։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց էին ունեցել։ Հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի հետ կհանդիպի Բուդապեշտում։





































