Ութ զբոսաշրջիկ, այդ թվում՝ երեխաներ, գետի ջրի մակարդակի բարձրացման պատճառով արգելափակվել է Կրասնոդարի երկրամասի լեռներում, հայտնում է Gazeta.ru-ն:
Երկուսի առողջական վիճակը սառցահարման պատճառով ոչ բավարար է գնահատվում: Աղբյուրի տվյալներով՝ խմբում կան 10 և 13 տարեկան երեխաներ։ Հոկտեմբերի 7-ին նրանք սկսել էին արշավ Կուբանի տարածքում։
Զբոսաշրջիկներն իրենց պարագաներն ու քնապարկերը ձիերով տեղափոխել էին Ուրուշտեն գետի մյուս ափ։ Ավելի ուշ գետը վարարել է, և մարդկանց տեղափոխելը դարձել է վտանգավոր։ Արդյունքում՝ նրանք կազմակերպել են ժամանակավոր ճամբար և սպասում են փրկարարներին։ Այլ մանրամասներ հայտնի չեն:






































