Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Առաջնության 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը, մասնավորապես՝ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ռումինիայի թիմի նկատմամբ: Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Տղամարդկանց հավաքականի բոլոր չորս խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Ֆեդերացիայից հայտնում են, որ 3-րդ խաղափուլում կանանց հավաքականը կմրցի Լեհաստանի, տղամարդկանց հավաքականը՝ Չեխիայի ընտրանու հետ:
Նախօրեին Հայաստանի հավաքականները հաղթանակով էին մեկնարկել Եվրոպայի թիմային առաջնությունում։






































