Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադին»՝ դառնալով մրցաշարի առաջատար, հայտնում է Reuters-ը։
Խաղի 31-րդ րոպեին Ալվարո Օդրիոսոլան առաջ է մղել «Ռեալ Սոսյեդադին», 43-րդ րոպեին Ժյուլ Կունդեն հավասարեցրել է հաշիվը, իսկ 59-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնային» հաղթական գոլ է նվիրել։
«Ռեալ Սոսյեդադի» հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը չի խաղացել՝ մնալով պահեստային։






































