«Ռոսատոմ» կորպորացիան ամեն ինչ կանի Հայաստանի շահերը պաշտպանելու համար, հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը՝ խոսելով Երևանի կողմից գործող ատոմակայանի փոխարինման ընտրության մասին:
Մոսկվայում կայացած Գլոբալ ատոմային ֆորումում Լիխաչևը նշել է, որ գործող Հայկական ատոմակայանը դիմացել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին՝ դառնալով աշխարհում միակ ատոմակայանը, որը դիմակայել է 9 մագնիտուդ երկրաշարժին:
Լիխաչևը հիշեցրել է, որ այդ ժամանակվանից ի վեր հայ մասնագետները «Ռոսատոմի» օգնությամբ և աջակցությամբ իրականացնում են կայանի կյանքի երկարացման նախագիծը:
«Մենք ասում ենք. կայանը Ձերն է, իսկ դրա հետ կապված հպարտությունը՝ ընդհանուր։ Դրա ներկայիս կայուն գործունեությունը և, առնվազն, մինչև 2036 թվականը երկարաձգումը մեզ համար բացարձակապես պարզ են։Այժմ մեծ հարգանքով հետևում ենք, թե ինչպես եք դուք ընտրում նոր լուծումներ, դիտարկում միջուկային էներգիայի հաջորդ քայլը և հասկանում, թե որքան կարևոր է այս քայլը, քանի որ որոշում եք երկրի քաղաքականությունը հաջորդ 100 տարիների համար։ Հավատացեք, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր շահերի պաշտպանությունը»,- ասել է նա՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։




































