Սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է 23-25 աստիճան, երեկոյան՝ 13-17 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 15-20 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-19 նախալեռնային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 13-17 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-24 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15-18, նախալեռնային շրջաններում՝ 21-24 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-24, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 24-26 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 24-26 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 14-18, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-26 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-16, նախալեռնային շրջաններում՝ 16-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-26 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 20 աստիճան տաքություն։






































