ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցին զուգահեռ բողոքի ակցիաներ են սկսվել, հայտնել է The Washington post-ը։
«Ռիա Նովոստիի» թղթակիցը տեղեկացրել է, որ ցուցարարները հավաքվել են Լոնդոնի կենտրոնում։ Նշվում է, որ ցուցարարներն սկսել են հավաքվել Պորտլենդ Փլեյս փողոցում։ Սպասվում է, որ բազմահազարանոց ամբոխը կշարժվի դեպի խորհրդարանական հրապարակ, որտեղ հանրահավաք կանցկացնի։
Ցուցարարները կրում են «կորչի Թրամփը», «ո՛չ ռասիզմին, ո՛չ Թրամփին», «ստոպ Trump», «կորչեն Թրամփի միջուկային ռումբերը», «կանգնեցնենք ցեղասպանությունը Գազայում» գրություններով պաստառներ, ինչպես նաև Թրամփի երգիծական պատկերներ՝ դժգոհ երեխայի տեսքով:
Սեպտեմբերի 17-ին՝ ավելի վաղ, Մեծ Բրիտանիայում Թրամփի այցի ժամանակ ի նշան բողոքի նրա նկարները ցուցադրել էին «մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնի կողքին»՝ Վինձորի ամրոցում, ակցիայի ժամանակ չորս մարդ էր ձերբակալվել։



































