Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շուտով կվերադառնա ֆուտբոլ՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի դերում, հաղորդում է Championat-ը՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին։
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն նրա հետ նախնական համաձայնության է հասել։
Գործող գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կշարունակի աշխատել թիմի հետ մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտը, ապա կհեռանա պաշտոնից՝ իր տեղը զիջելով Զիդանին։
Նշվում է նաև, որ մարզչական կարիերայում ունեցած դադարի ընթացքում Զիդանը մերժել է տարբեր ակումբների մի շարք առաջարկներ, քանի որ կենտրոնացած էր բացառապես Ֆրանսիայի հավաքականի վրա։
«Ռեալի» գլխավոր մարզչի կարգավիճակով նա նվաճել է մի շարք տիտղոսներ, այդ թվում՝ երեք անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթ։





































