Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող սպորտային մարմնամարզության World challenge cup մրցումներում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը եզրափակչում հանդես գալու իրավունք է ստացել, հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Նշվում է, որ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»։
Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) Արթուր Դավթյանը (նժույգ թափեր), հավելել են ֆեդերացիայից։
World challenge cup-ն անցկացվում է սեպտեմբերի 11-16-ը։






































