Հենրիխ Մխիթարյանը Gentleman Inter մրցանակ է ստացել Premio Gentleman-ի 30-րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին՝ Միլանի Scuola Militare Teulié մարզադաշտում, հայտնել են «Ինտերի» մամուլի ծառայությունից։
«Ինտերի» կիսապաշտպանը բեմ է բարձրացել, ստացել մրցանակն ու աջակցության համար շնորհակալություն հայտնել երկրպագուներին։
«Ուրախ եմ և հպարտ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկել են ինձ համար: Սա մեծ պատիվ է: Արդյոք նման մրցանակն արտացոլո՞ւմ է իմ արժեքը: Չեմ փորձում դա հատուկ անել, պարզապես այսպիսի մարդ եմ, բայց դա իմ որոշելիքը չէ»,- ասել է Մխիթարյանը։
Մրցանակը շնորհվում է այն խաղացողներին և մարզիչներին, ովքեր ազնվություն և հարգանք են ցուցաբերում իրենց մրցակիցների նկատմամբ: Երեկոյի հաղթողների թվում էին նաև Լաուտարո Մարտինեսը, Կառլոս Աուգուստոն, Նիկոլո Բարելլան, Խավիեր Ձանետին և Ջուզեպպե Մարոտան:



























