Ֆրանսիայում բողոքի լայնածավալ ցույցերը շարունակվում են։ Նախորդ օրվա ակցիաներին մասնակցել է շուրջ 200 000 մարդ, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն
Հազարավոր մարդիկ հավաքվել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։ Փարիզում ցուցարարները փակել են որոշ դպրոցների և համալսարանների մուտքեր։ Նանտում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, վերջիններս ստիպված են օգտագործել են մահակներ։
Չորեքշաբթի օրը Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր էին տեղի ունեցել «Ամեն ինչ փակեք» կարգախոսով։ Ցուցարարները դեմ են 2026 թվականի բյուջեի նախագծում առաջարկվող խնայողության միջոցառումներին: Սա այն փաստաթուղթն է, որը հուլիսին ներկայացրել էր Ֆրանսիայի արդեն նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուն:
Իշխանությունները մտադիր էին բյուջետային մի քանի կետի վրա խնայել 43,8 միլիարդ եվրո՝ նախկինում նախատեսված 40 միլիարդի փոխարեն:






































