Շիաների ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչները՝ հութիները, առաջին անգամ հայտարարել են Իսրայելի հարավում գտնվող Դիմոնա քաղաքի մոտակայքում գտնվող տարածքի վրա հարձակման մասին, որտեղ գտնվում է միջուկային հետազոտությունների կենտրոններից մեկը, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Հութիների զինված ուժերի հայտարարության մեջ ասված է, որ Եմենի ռազմաօդային ուժերը երկրորդ օրն անընդմեջ ռազմական գործողություն են իրականացրել՝ օգտագործելով երեք անօդաչու թռչող սարք։
Հութիները նշել են, որ գործողության թիրախներ են հանդիսացել «Բեն Գուրիոն» և «Ումմ ալ-Ռաշրաշի Ռամոն» օդանավակայանները և Դիմոնան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիներն անօդաչու թռչող սարքերով հարվածել էին Թել Ավիվ, Աշկելոն, Աշդոդ և Էյլաթ քաղաքներում, ինչպես նաև Նեգևի անապատում իսրայելական թիրախներին։






































