Ղազախստանի Ալմաթի քաղաքում առգրավվել է 13 տոննա, 183 կիլոգրամ կոկաինի խմբաքանակ, հաղորդում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեին։
Գերատեսչությունը շեշտել է, որ սա երկրում առգրավված թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է։ Նշվում է, որ թմրավաճառները պլանավորել էին Ղազախստանի միջոցով դրանք մատակարարել երրորդ երկրներ։
Ազգային անվտանգության կոմիտեի կողմից հրապարակված տեսանյութում երևում են միմյանց վրա դրված մեծ սպիտակ պարկեր։ Ձերբակալվել և կալանավորվել է երկու օտարերկրացի։






































