«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր կայացած նիստում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը, հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա նշել է, որ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Դանիելյանի թեկնածությունը:
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ թափուր է մնացել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որի համար երկու թեկնածու կա։
























