Իրավապահները ստուգումներ են իրականացնում թմրամիջոցի պահման, ապօրինի զենքի գործով, որտեղ հիշատակվում է Փարաքարի բնակիչ Հրանտ Սարգսյանը, ով փախուստի է դիմել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի մեքենայից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ իրավապահները պարզում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի եղբոր հնարավոր առնչությունը գործի հետ, որում Հրանտ Սարգսյանը մեղադրվում է արգելված նյութերի և ապօրինի զենքի պահման մեջ։
Ըստ թերթի՝ Սարգսյանին, երեկոյան ժամը 22:00-ի տվյալներով, իրավապահները դեռ փնտրում էին։
Ավելի վաղ Armenia Today-ին ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը հայտնել էր, որ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է։
Մկրտչյանն օգոստոսի 27-ին նշանակվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։



































