Արսեն Թորոսյանի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որի համար երկու թեկնածու կա, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԶԼՄ-ի տվյալներով՝ թեկնածուներից մեկը հանձնաժողովի ներկայիս փոխնախագահ Հռիփսիմե Հունանյանն է։
Թերթը, սակայն, նշում է, որ խմբակցությունում ավելի հակված են նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանի թեկնածությանը։
Սեպտեմբերի 8-ին մեկնարկելիք նստաշրջանից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նիստ կանցկացնի և կընտրի հանձնաժողովի նախագահ։




































