Սեպտեմբերի 6-ին Գորիսի «Դիտակետ» հարթակում ժամը 13:00-20:00-ն կանցկացվի «ԱգրիՖեսթ 2025» գյուղատնտեսական փառատոնը։
«Իմփաքթ Հաբ»-ի կազմակերպած փառատոնը մեկ հարթակում կմիավորի ոչ միայն գյուղատնտեսական, այլև ստեղծարար ոլորտների ներկայացուցիչներին:
Փառատոնին կլինեն ավելի քան 60 տեղական արտադրող, թեմատիկ ֆոտոզոնաներ, Quick Talk, բիզնես խորհրդատվություն, DJ և համերգային ծրագիր, վարպետության դասեր։






































