«Նոան» Կոնֆերենցիայի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի պատասխան խաղում 3։2 հաշվով հաղթել է սլովենական «Օլիմպիային» և անցել Լիգայի փուլ։
Խաղը տեղի է ունեցել Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում։
Առաջին խաղում հայկական ակումբը հաղթել էր 4:1 հաշվով։ «Նոան» երկրորդ անգամ է նվաճում Լիգայի փուլի ուղեգիր։






































