Ծաղկաձորում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող էլիտար թաղամասի մոտակայքում հայտնաբերվել է տղամարդու 2 դի, հայտնել է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ևս 2 անձ դեպքի վայրից տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ մահացածներն ու վիրավորները նշված վայրում երկաթե զրուցարան են տեղադրել, երբ, հավանաբար, անզգուշաբար դիպչել են 10 000 վոլտ լարման հոսանքի լարերին և հոսանքահարվել։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածների և վիրավորների ինքնությունը։






































