ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է միլիարդատեր Ջորջ Սորոսին և նրա որդուն քրեական պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ում բողոքներ հրահրելու համար։ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել է, որ Սորոսը և նրա որդին պետք է դատարանի առաջ կանգնեն RICO (կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին) օրենքի խախտման մեղադրանքով։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ նրանք ֆինանսավորում են «բռնի բողոքները» և պատասխանատու են ԱՄՆ ամբողջ տարածքում պատճառված վնասի համար։ Քաղաքական գործիչը Սորոսների ընտանիքն անվանել է «ռադիկալ ձախակողմյաններ» և նրանց ցանցին մեղադրել «Ամերիկան քանդելու մեջ»։
Թրամփը նաև զգուշացրել է նրանց կողմնակիցներին արևմտյան ափում՝ նշելով, որ նրանք գտնվում են խիստ հսկողության ներքո։ Թրամփը շեշտել է, որ ինքը և իր կողմնակիցները չեն թույլատրի նման խմբերին «պատռել Ամերիկան»։






































