Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն, Սինքֆիլդի գավաթում ոչ-ոքի է խաղացել ֆիլիպինցի Ուեսլի Սոյի հետ, հայտնել է Grand Chess Tour կայքը։
Սոն կարողացել է չեզոքացնել Արոնյանի հարձակումը, և 36-րդ քայլում գրոսմայստերները համաձայնել են «ոչ-ոքի»-ի։
Արոնյանը ներկայումս կես միավորով հետ է մնում Սենթ Լուիսի մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանայից և ունի 3,5 միավոր։
Սինքֆիլդի գավաթը Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլն է։ Սա շախմատիստների համար վերջին հնարավորությունն է մրցաշարի միավորներով ընդգրկվելու լավագույն քառյակի մեջ, ինչը նրանց իրավունք է տալիս մասնակցելու տուրի եզրափակչին, որը կկայանա Սան Պաուլոյում՝ սեպտեմբերի վերջին։ Սինքֆիլդի գավաթն անցկացվում է օգոստոսի 16-29-ը։
Հուլիսին Արոնյանը հաղթել էր Լաս Վեգասում կայացած Freestyle Chess Grand Slam Tour-ում։ Օգոստոսի 16-ին նա հաղթել էր Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում։






































