Հայաստանը ներկայացնող Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթել է Ասիայի գործող և մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն Սուրաջ Սուրաջին (Հնդկաստան) և դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում Մխիթարյանը կմրցի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն և մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն Այհան Ջավադովի (Ադրբեջան) դեմ։
82 կգ քաշային կարգում հանդես եկող Մարտիկ Պետորսյանը պարտվել է կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Օգոստոսի 19-ին Արման Մուսիկյանը (65 կգ) դարձել էր ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր։
Մրցաշարն անցկացվում է Բուլղարիայի Սամոկով քաղաքում օգոստոսի 17-24-ը։ Աշխարհի առաջնությունը ներառում է ազատ ոճի, հունահռոմեական և կանանց ըմբշամարտ։






































