Արձակուրդից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստ է անցկացրել, որտեղ քննարկել է մարզերում ու տարածքային կառույցներում առաջիկա նշանակումների հարցը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ գործընթացն սկսվել է Սյունիքի մարզից, և Գորիսի ՏԿ ղեկավարի պաշտոնում հաստատվել է ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։
Անդրադարձ է կատարվել նաև մարզային ու տարածքային այլ կառույցների ղեկավարների նշանակմանը։ Փաշինյանը շեշտել է, որ ընտրություններից առաջ անհրաժեշտ է կատարել վերանշանակումներ՝ ըստ արդյունավետության, հավելել է թերթը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026թ. հունիսի 7-ին։






































