Ալյասկայի խոշորագույն քաղաքում՝ Անքորիջում, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման նպատակով օգոստոսի 15-ին ժամանակավորապես կփակեն երկինքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սահմանափակումները կգործեն 30 մղոն շառավղով (մոտավորապես 48 կիլոմետր) և մինչև 18 հազար ոտնաչափ (մոտ 5,5 կիլոմետր) բարձրության վրա: Օդային տարածքը կբացվի օգոստոսի 16-ին։
Թրամփը Պուտինի հետ գագաթնաժողովը փորձնական հանդիպում է անվանել: Նրա խոսքով՝ բանակցությունների գլխավոր նպատակն Ուկրաինայի հակամարտությունը կանգնեցնելն է։
Օգոստոսի 9-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել էր, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին՝ ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում: Ուշակովի խոսքով՝ երբ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Մոսկվայում էր, Կրեմլում հիշատակել է Պուտինի, Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման տարբերակը, սակայն ռուսական կողմն առաջարկել է կենտրոնանալ երկկողմ հանդիպման նախապատրաստման վրա։ Նրա խոսքով՝ Պուտինը նշել է, որ իր հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է, բայց նման բանակցությունների համար պետք է լինեն պայմաններ, որոնց ստեղծումը դեռ հեռու է:




































