Ռուսաստանը հինգ Shahed անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Ուկրաինայի Օդեսայի մարզում գտնվող SOCAR-ի նավթամբարին։
Ըստ ուկրաինական աղբյուրների՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել և վնասվել է դիզելային խողովակը։ Ընկերության չորս աշխատակից վիրավորվել է: Բոլորը ծանր վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։
Հրդեհը արագորեն մարվել է։





































