Օգոստոսի 4-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնից տեղեկացնում են, որ ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում նշված հատվածներում կանխատեսվում է 39-41 աստիճան տաքություն։
Երևանում ցերեկը սպասվում է 38-41 աստիճան, երեկոյան՝ 30-34 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 30-35 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-34, նախալեռնային շրջաններում՝ 35-37 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 27-31 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 28-32 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 31-34 աստիճան, հովտային շրջաններում՝ 34-37 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 30-34, նախալեռնային շրջաններում՝ 34-37 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37-39, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 39-41 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 39-41 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 29-33, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 39-41 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 37-39, նախալեռնային շրջաններում՝ 30-33 աստիճան, լեռնային շրջաններում՝ 29-32 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 32 աստիճան տաքություն։





































