Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը դարձել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող, որոնք անցկացվել են Շվեդիայում՝ Jonkoping Chess Festival 2025 փառատոնի շրջանակներում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նշվում է, որ արդյունքում՝ Գևորգյանը 52,4 կետով բարելավել է արագ շախմատի վարկանիշը և 48,8 կետով՝ կայծակնային շախմատի վարկանիշը։
Ավելի վաղ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել էր Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:






































