Ֆրանսիայի Շատորու քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ 50 մետր խառը վազքի թիրախի անհատական մրցաձևում, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Նա վաստակել է 380 միավոր։ Հայաստանի կանանց հավաքականը նույնպես նվաճել է թիմային արծաթե մեդալ՝ 1116 միավորով։
Վազքի թիրախի Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Հայաստանի հավաքականին ուղեկցում են մարզիչներ Էդգար Բաղդասարյանը և Էդվարդ Ղարիբյանը։






































