Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի, Газета.Ru-ին հայտնել է կազմակերպության նախկին ղեկավար Էլշան Իբրահիմովը։
Նրա խոսքով՝ ներկա պայմաններում սփյուռքի գործունեությամբ զբաղվել ցանկացողներ գրեթե չեն մնացել։
«Ամենայն հավանականությամբ, կլուծարեն, ոչ ոք չի ուզում աշխատել»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ պատճառն ազգային անվտանգության սպառնալիքն է:
Իբրահիմովին ձերբակալել էին հուլիսի 4-ին՝ միգրացիոն ռեժիմը խախտելու համար, ինչից հետո նա զրկվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից և արտաքսվել:
2025 թվականից Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Առիթը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Azerbaijan Airlines-ի ուղևորատար ինքնաթիռի կործանումն էր, որն Ադրբեջանը կապում է ռուսական ՀՕՊ համակարգի գործողությունների հետ և պահանջում է ընդունել մեղքը։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել էին նաև ուժային գերատեսչությունների փոխադարձ գործողությունների ֆոնին։ ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում հարձակման ժամանակ ձերբակալված 6 ադրբեջանցիներից 5-ին: Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Հուլիսի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել։
Երկու կողմերը հետ էին կանչել դեսպաններին, չեղարկել մշակութային և խորհրդարանական միջոցառումները, ինչպես նաև հղել դիվանագիտական բողոքի նոտաներ: