Սերբիայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 2 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ)։
Արծաթե մեդալներ են նվաճել Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը (57 կգ), Էդգար Սուքիասյանը (75 կգ), Միքայել Գյուլումյանը (80 կգ)։ Եվս 3 մարզիկ` Հակոբ Շարբաթյանը (48 կգ), Հայկ Կարապետյանը (54 կգ) և Արսեն Կարապետյանը (66 կգ), արժանացել է բրոնզե պարգևի։
Աղջիկների հավաքականն առաջնությունում 6 մեդալ է (4 արծաթե և 2 բրոնզե) նվաճել։ Մարզուհիներից պատվո հարթակի 2-րդ աստիճանին են կանգնել Սյուզաննա Իշխանյանը (46 կգ), Համեստ Աֆրիկյանը (50 կգ), Անահիտ Հարությունյանը (57 կգ) և Վիկտորյա Սահակյանը (75 կգ)։ Նանա Բալասանյանն (48 կգ) ու Լիաննա Ժամհարյանը (52 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։