Շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի առաջին պարտիայում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Մալցևսկայային, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Բուլղարիան ներկայացնող Անտոանետա Ստեֆանովայի հետ:
Երկրորդ փուլի երկրորդ պարտիան կմեկնարկի հուլիսի 10-ին՝ ժամը 15:00-ին: