Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակ է տարել Ստամբուլում կայացած AIBA Pro 7 մրցաշարում, հայտնում է Sportrac-ը:
Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է հարավաֆրիկացի Քսոլիսանի Նդոնգենիին՝ 9-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան: Արդյունքում՝ հայ բռնցքամարտիկը նվաճել է առաջին կիսամիջին քաշային կարգում IBO International-ի չեմպիոնական գոտին և հաջողությամբ պաշտպանել իր WBA Continental տիտղոսը:
Նշվում է, որ Բաչկովը 8-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ կարիերայում և նվաճել արդեն երկրորդ չեմպիոնական գոտին: