«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը մեկնաբանել է գործարարի՝ Հայաստանում պաշտոն զբաղեցնելու, այդ թվում՝ վարչապետ դառնալու հնարավորությունը։
Անդրադառնալով լուրերին, թե բարերարը քաղաքական հավակնություններ ունի, Վարդևանյանն ընդգծել է, որ Կարապետյանը երկքաղաքացի է՝ ունի և՛ ՀՀ, և՛ ՌԴ քաղաքացիություն, իսկ ՀՀ օրենսդրությամբ երկրում պաշտոն կարող են զբաղեցնել միայն Հայաստանի քաղաքացիները։
«Միայն ՀՀ քաղաքացիություն ունեցողները կարող են կառավարության անդամ, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավոր լինել։ Հետևաբար՝ այսքանով այդ հարցը կարող ենք մի կողմ դնել»,- ասել է նա։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
Կարդացեք նաև՝