ՀՀ կառավարությունը մայիսի 26-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին։
ՀՀ-ն համաձայնագրով էներգաարդյունավետության համար գերմանական Վերականգնման վարկերի բանկից նախատեսում է ստանալ մինչև 26 մլն եվրո վարկ։
Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման ծրագրի խորհրդատվության և հարակաից միջոցառումների համար ՀՀ-ն համաձայնագրի շրջանակում նախատեսում է ստանալ նաև մինչև 2 մլն եվրո դրամաշնորհ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ երկրի կառավարությունները համատեղ կամ առանձին ընտրված այլ վարկառուների կարող են հնարավորություն տալ մինչև 40 մլն եվրո արտոնյալ վարկ ստանալ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման համար, ինչպես նաև մինչև 1 մլն եվրո դրամաշնորհ՝ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:
Կարդացեք նաև՝
Արտահերթ նիստով պետությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը․ Փաշինյան