Երեք հայ ըմբիշ դուրս է եկել Իտալիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը կհանդիպեն եզրափակչում: Կիսաեզրափակչում նրանք հաղթել են ադրբեջանցի ըմբիշներ Էլհան Հասանովին և Մուրազ Հուսեյնովին:
Եզրափակչում է նաև 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որը կիսաեզրափակչում հաղթել է վրացի Գոգիբերիձեին և եզրափակչում կմրցի ռուս ըմբիշ Ամալ Ունարոկովի հետ:
52 կգ քաշային Արեն Միրզոյանն ու 62 կգ քաշային Համլետ Անտոնյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: