Հայաստանի շախմատի ակադեմիայի պատանի սաները մայիսի 27-ից հունիսի 3-ը Լիոն քաղաքում մասնակցել են արագ շախմատի երկու մրցաշարի և հաղթանակներ են գրանցել, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մայիսի 29-ին կայացած 7e Trophée de la Mémoire մրցաշարի տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Ռուդոլֆ Փաշիկյանը, Վահե Սուքիասյանն զբաղեցրել է 4-րդ տեղը, աղջիկների մրցապայքարում Լիլիա Դանիելյանը՝ 2-րդ տեղը։ Լավագույն արդյունք ցույց տված Մ2200 վարկանիշ ունեցող շախմատիստ է ճանաչվել Սարգիս Մանուկյանը, Մ2000 վարկանիշ ունեցողների շարքում՝ Նվարդ Հայրապետյանը։
Երկրորդ՝ մայիսի 30-ին կայացած International Open Chess Lyon Generation 2025 մրցաշարին Ռուդոլֆ Փաշիկյանն զբաղեցրել է 1-ին տեղը, Վահե Սուքիասյանը՝ 2-րդ հորիզոնականը։ International Open Chess Lyon Generation-ում լավագույն արդյունք ցույց տված Մ18 տարեկան շախմատիստ է դարձել Նվարդ Հայրապետյանը, լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի է ճանաչվել Լիլիա Դանիելյանը։